„Ռուբեն Հախվերդյանը հայկական բարդի հիմնադիրներից է: Խորհրդային շրջանում համարվել է համակարգի անբարեհույս տարրերից և նրա առջև հիմնականում փակ են եղել թատրոնի, կինոյի, համերգասրահների և ձայնագրման ընկերությունների դռները: Չնայած դրան` երկրպագուները սիրողական գաղտնի ձայնագրություններով տարածում էին Հախվերդյանի հեղինակային երգերը, որոնց շնորհիվ նա դարձել էր հատկապես երիտասարդության կուռքը: 1970-ականների կեսերից մինչև այսօր երիտասարդական միջավայրում չկա որևէ հավաքույթ, որտեղ բոլորն անգիր չկատարեն նրա երգացանկի տասնյակ նմուշներ:
Հախվերդյանի երգերով նկարահանված <Գտնված երազ> մուլտֆիլմը առ այսօր մնում է հայ մուլտիպլիկացիայի չհաղթահարված գագաթը: Տոտալիտարիզմի պատը ճեղքելու հազվադեպ դրսևորումներ եղան 1980-ականներին, երբ Երևանի ակադեմիական և դրամատիկական թատրոններում մեծ հաջողությամբ ներկայացվեցին նրա մի քանի բեմականացումները:
Ռուբեն Հախվերդյանը նաև անկախ Հայաստանում է պահպանել իր այլախոհական մտավորականի էությունը. նա միշտ քաղբանտարկյալների և քաղհալածյալների ու նրանց ընտանիքների կողքին է: “
Interview:
https://www.youtube.com/watch?v=VA3nAfP7SNY&t=881s
Foundation’s page:
https://www.youtube.com/channel/UCxUX8G8iUNwdmftdcLJpELA
Ruben’s songs:
https://www.youtube.com/watch?v=mQW7ZAW7iu4
https://www.youtube.com/watch?v=01jzjbBngaw
https://www.youtube.com/watch?v=mQW7ZAW7iu4
Mod 30 degh menatsele, anor hamar bidi khentreink ovker vor ter guzen nerga ellal shut lur dan.
Wir haben nur noch ca. 30 Plätze, deswegen bitten ich euch mir schnellstmöglich Bescheid zu geben.